«Ապագա իշխանությունը պետք է հենված լինի բացարձակապես ՀԱՅԿԱԿԱՆ հենարանի վրա» Զաքար Խոջաղբյան

Դիտումների քանակը՝ 0
Ֆեսյբուքյան օգտատեր Զաքար Խոջաղբյան

Ֆեսյբուքյան օգտատեր Զաքար Խոջաղբյանն իր էջում գրել է.

 «Շատերն հարցնում են՝ ի՞նչ ելք եմ տեսնում։ Գրել էի։ Շեշտեմ։

Պետք է.
1. Հայտարարվի ՄԵԾ ՆԵՐԳԱՂԹ։ Դրանով կչեզոքացվի դեմոգրաֆիկ ռիսկը՝ հատկապես պատերազմի սպառնալիքի դեպքում։
2. Սփյուռքի Հայկական կապիտալի խոշոր ներհոսք։ Դրանով կապահովվի ֆինանսական անկախությունը՝ արտաքին ճնշումների դեպքում։ Արտաքին պարտքը կարելի է ամբողջապես կամ մասնակի մարել մի քանի խոշոր ՀԱՅ օլիգարխի միջոցով, թեկուզ պայմանով, որ մոտակա մի քանի տարում դրա դիմաց կազատվեն հարկերից։

Հաջորդիվ.
3. Ամբողջ բնական ռեսուրսների՝ հանքերի, ջրային ու անտառային, էներգետիկ և այլ պաշարների պետականացում և ազգայնացում։
4. Հայկական մտավոր կապիտալի ներհոսք՝ գիտության ֆինանսավորմամբ։ Այդ թվում, հատկապես խթանելով ռազմարդյունաբերությունը (գործարաններ, ռոբոտաշինություն, ծրագրավորում, քվանտային ֆիզիկա և այլն): Քիմիական և կենսաբանական լաբորատորիաների հիմնում՝ առողջապահական համակարգի ազգայնացմամբ։
5. Ծնելիության խթանում և բնակչության տեղաբաշխում հատկապես դեպի գյուղական համայնքներ, արտադրական և գիտական պոտենցիալի դիվերսիֆիկացում դեպի շրջաններ՝ ապակենտրոնացնելով մայրաքաղաքից։ Դրանով կնվազի պետության խոցելիությունը։
6. Ապագա իշխանությունը պետք է հենված լինի բացարձակապես ՀԱՅԿԱԿԱՆ հենարանի վրա։ Մի փոքր համաչափ և հավասարակշռված «կախվածություն» այլ երկրներից կարելի է թողնել՝ տոտալ պատերազմի սպառնալիքը չեզոքացնելու համար։

Էսքանը որ արվի, մնացածը հետո կասեմ։»

Մեկնաբանություն