Ռուսաստանը ջղաձգված է հեղափոխության հաղթանակի հեռանկարից 1in.am

Դիտումների քանակը՝ 0

Չնայած Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարում են, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են և իրենք չեն պատրաստվում միջամտել դրանց, սակայն իրականում նրանք սարսափած են Հայաստանում ժողովրդական շարժման հաղթանակի հեռանկարից և չեն թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը իրենց համար վարչապետի ընդունելի թեկնածու չի կարող լինել:

Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համատեղ նիստը, որին մասնակցել են հայկական կողմից ՀՀԿ խմբակցությունից Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը և Հայկ Բաբուխանյանը, «Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, և «Ելք» դաշինքից Էդմոն Մարուքյանը: Ռուսական կողմից պատվիրակության ղեկավար Նիկոլայ Ռիժկովը և էլի մի քանի պատգամավորներ:

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը, որը պետք է քննարկեր երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հետ կապված հարցեր, չգիտես, թե ինչու սկսել է քննարկել Երևանում և Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցող բողոքի գործողությունները: Ռուսական պատվիրակության ղեկավար Նիկոլայ Ռիժկովը, որը ՀՀ Ազգային հերոսի կոչում ունի, իրեն թույլ է տվել վիրավորական արտահայտություններ անել ոչ միայն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, այլ նաև Հայաստանի հասցեին:

Մասնավորապես, Ռիժկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում Մայդանի կրկնություն թույլ չի տա: Սա ակնհայտ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, որովհետև Հայաստանի ապագայի հարցը որոշում է բացառապես Հայաստանի ժողովուրդը, և ոչ թե որևէ այլ երկրի իշխանություն: Դրանից բացի՝ Ռիժկովը խոսելով Փաշինյանի մասին ասել է, որ RBK հեռուստաալիքով լսել է նրա հարցազրույցը, և կարող է ասել, որ դրանք բացարձակ հիմարություններ էին, և չի կարելի թույլ տալ, որ նա Հայաստանում իշխանության գա, ամփոփելով. «Այդ հիմարիկը երբեք վարչապետ չի դառնա»։ Իսկ հանրահավաքում ներկա մարդկանց մասին խոսել է որպես մի խառնամբոխի, որը չունի քաղաքական հայացքներ և երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվություն, և հավաքվել է հրապարակում ընդամենը երգելու և պարելու համար:

Ավելի մանրամասն՝ այստեղ

Մեկնաբանություն