Փաշինյանը պետք է հրաժարվի կառավարական «դաչայից» ու «ախրանիկներից»․ Վ. Բալասանյան | 1in.am

Դիտումների քանակը՝ 0

Չլուծված հարցեր կան թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Արցախի Ազգային անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Հայերը տաղանդավոր, խոհեմ ժողովուրդ են»,- ասաց նա՝ հավելելով, որ դա ցույց տվեցին նաև Հայաստանում վերջերս տեղի ունեցած ցույցերը:

Անդրադառնալով Մարտի 1-յան դեպքերին՝ նա տարակուսեց, թե ինչու են միայն խոսում ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների մեղքի մասին և չեն նշում 1-ին նախագահի անունը, «երբ նա էր դրանց կազմակերպիչը»:

Վիտալի Բալասանյանի խոսքով՝ առաջին դեմք ընտրելու հաջորդ օրը սկսում ենք բամբասել. «Հիմա, անկախ ամեն ինչից, ինքն ընտրվել է՝ թե փող բաժանեց, թե մեր աչքերին ծիծաղեց, թե իրավիճակից ելնելով: Մեզ պետք էր, որ այդ առաջին դեմքին ոչ թե մենք ծառայեինք, այլ ծառայեցնել տայինք»:

Առավել մանրամասն՝ այստեղ:

Մեկնաբանություն