Նախագահի նախկին թեկնածուն ու պատմաբան-հրապարակախոսը կարող են պատգամավոր դառնալ

Դիտումների քանակը՝ 0

Արդեն հայտնել ենք, որ Նիկոլ Փաշինյանի ձևավորած Կառավարության կազմում տեղ են գտել պատգամավորներ «Ելք» խմբակցությունից:

Տեղեկացրել ենք նաև, որ խմբակցության պատգամվորներ Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին փոխարինելու են համապատասխանաբար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Ալեն Սիմոնայանն ու Հրաչ Հակոբյանը:

«Ելք» խմբակցության մյուս երկու պատգամավորներին՝ Մանե Թանդիլյանին ու Արտակ Զեյնալյանին, որոնք նշանակվել են սոցիալական հարցերի ու աշխատանքի հարցերի և արդարադատության նախարարներ, փոխարինելու են գալու նոր պատգամավորներ:

Այսպես՝ Մանե Թանդիլյանն ԱԺ միակ կին պատգամավորն էր, որ ընտրվել էր համամասնական բաց ընտրակարգով (ռեյթինգայինով), հետևաբար՝ նրան պետք է փոխարինի նույն ընտրատեղմասում առաջադրված և առավելագույն ձայներ հավաքած մյուս թեկնածուն, որ հաջորդել է Թանդիլյանին: Թիվ 1 ընտրատեղամասում, որտեղ առաջադրված է եղել սոցիալական հարցերի այժմյան նախարարը, «Ելք» դաշինիքի առավելագույն ձայների երկրորդ հորիզոնականում Հովիկ Աղազարյանն է՝ 2620 քվեով:

Նշենք, որ վերջինս 1990-95 թթ. եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ: Աղազարյանը հետագայում հեռացվել է Դաշնակցությունից: 2012 թ-ին առաջադրվել է որպես նախագահի թեկնածու: 2015-ից անդմակցում է «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությանը, իսկ 2016-ից կուսակցության վարչության անդամ է:

Արդարադատության ներկա նախարար Զեյնալյանին, ըստ երևույթին, պատգամավորական աթոռին փոխարինելու կգա «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 8-րդ համարում տեղ գտած Հայկ Կոնջորյանը: Վերջինս «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է, այժմ աշխատում է Para Tv-ում, «Մի խոսքով» հաղորդման հեղինակ վարողն է:

Մեկնաբանություն