Վալերի Օսիպյանից ես անձամբ տուժել եմ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտումների քանակը՝ 0

Երեկ երեկոյան Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախքան իր ու իր ընտանիքի՝ կառավարական առանձնատուն տեղափոխվելուն անդրադառնալը` խոսեց նաև ՀՀ ոստիկանապետի պաշտոնին Վալերի Օսիպյանին առաջադրելու որոշման մասին:

Փաշինյանը նկատեց, որ եթե այսօրվա չափանիշներով դատենք, ապա ոստիկանության համակարգում չկա բարձրաստիճան պաշտոնյա, որի նկատմամաբ չլինեն բացասական կարծիքներ, իսկ իր ընտրությունը պայմանավորված է եղել նրանով, որ Օսիպյանը կոռումպացված չէ:

«Նա որևէ կլանի անդամ չէ. ոստիկանությունում առաջխաղացման համար գործել են «տանիք», «մեջք», «թիկունք»: Օսիպյանը փողոցներում սևագործ աշխատանք է կատարել: Նա այդ դիրքում հայտնվել է այն պատճառով, որ որևէ կլանի կամ կոռուպցիոն գործարքի մաս չէ: Ես 2007 թվականից սկսած փողոցներում քաղաքական գործունեություն եմ ծավալում և մեր դեմ առ դեմ մարտը շարունակվել է մինչեւ 2018 թվականը: Սա է պատճառը, որ դարձել է փաստարկ Վալերի Օսիպյանի օգտին և մեր քննադատությունները պետք է լինեն այն լծակը, որը կօգնի նրան լինել այն ոստիկանապետը, որն անհրաժեշտ է ՀՀ-ին»,- նշեց նա:

Վարչապետը նաև ավելացրեց, որ կարելի էր այդ պաշտոնին նշանակել ոստիկանության մեկ այլ ծառայակցի, որը հանրությանը հայտնի չէր լինի, բայց նրա թիկունքում կլինեին տարբեր պատմություններ՝ կոռուպցիայի և կլանի մասին:

«Ձեզ հայտնի օրը Վալերի Օսիպյանից ես անձամբ եմ տուժել, և եթե իմ վիրավոր ձեռքը, վերքերը դնենք մի նժարին, իսկ մյուսին՝ որևէ կլանի անդամ չլինելը, ապա ինձ համար ընդունելի է երկորդը»,- շեշտեց վարչապետ Փաշինյանը:

Էլի մեկ աշխատասենյակ:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 10. Mai 2018

Մեկնաբանություն