Սոցապ նախարարը «մազերը նորմալ ֆենելու», ԿԳ նախարարը «ձեռքին փայտը բռնելու» կառավարելու փորձ ունեն

Դիտումների քանակը՝ 0

Facebook-յան օգտատեր «Ankakh Hayastan»-ն իր անձնական էջում քննարկել է կառավարության նորանշանակ անդամներին:

«Արարատ Միրզոյան- Միակ լուրջ աշխատանքային և կառավարման փորձը այն է, որ կարացել է իրեն կառավարել ու ուղիղ քայլել Նիկոլի հետ։

Արային Հարությունյան- Միակ լուրջ աշխատանքային փորձը, որ կարողացել է փեդը կառավարի ու ուղիղ քայլի։

Սփյուռքի նախարար- Միակ լուրջ կառավարման փորձը, այն է, որ կարողացել է իրան կառավարել ու հասնել մինչև 27 տարեկան։

Տիգրան Ավինյան- Հզորա ինքը, կարամ միանգամից 6 լրագրող կառավարի ու վսյո։

DJ-  իմ ունեցած հավաստի տեղեկություններով /միգուցե սխալա, բայց դժվար/ Նիկոլի ախպոր տղու լավ ընկերնա։

Մշակույթի նախ-Նիկոլի անգլի դասատու։

Սոցապ նախարար- բախտը բերելա մտելա Աժ, կառավարման միակ փորձը այն է, որ իրան կարացել ա կառավարել ու մազերը նորմալ ֆենել։

Առողջապահության նախարար- ոչ մի պլյուս չունի, բայց երևի փոքր տարիքում մի անգամ Նիկոլին սրսկելա։
Տոնոյանի ու ԱԳՆ-ի մասին իմ փայ վատ բան ասողը սատկի։

Ոստիկանապետ- միակ պլյուսը, որ մեզ հայտնիա։
Շարունակելի….

Գիտեմ ՀՀԿ գաղջից հազար գլուխ լավն են, բայց եթե ՀՀԿ-ի հետ համեմատելով ենք առաջ շարժվելու, ապա Քայլոյին դնեիք Արտգործնախարար »

Մեկնաբանություն