Առողջապահության նախարարը կհետաձգի դեղատոմսով դեղերի դուրս գրման որոշումը

Դիտումների քանակը՝ 0

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է դեղատոմսով դեղերի դուրս գրման կարգին և հայտնել, թե ցանկանում է փոփոխություններ իրականացնել:

Նա մասնավորապես հայտնում է. «ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկում ենք դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրման 1 տարով հետաձգման հարցը, որպեսզի այդ ընթացքում շտկվեն բոլոր բարձրաձայնված թերությունները: Եթե կառավարությունը հավանություն տա մեր այդ նախաձեռնությունը, ապա կդիմենք բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկների և քննարկումների համար, որպեսզի հաշվի առնվեն բոլոր մտահոգությունները և ի վերջո մենք ունենանք մի համակարգ, որը հնարավորություն կտա խուսափել դեղերի անհարկի և սխալ ընդունումից, բայց միևնույն ժամանակ խոչընդոտ չի հանդիսանա բժշկական ծառայություններից օգտվելու համար»:

Մեկնաբանություն