Իրավիճակից լուծում ենք գտել, ռեկտորը զիջել է տեղը. ԿԳ նախարար

Դիտումների քանակը՝ 0

Շիրակի պետական համալսարանում առկա խնդիրներին լուծում տալու համար կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Այսօր ՇՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարն ու նշեց, որ այս պրոցեսում իր համար անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էին Հայաստանի բուհերից մեկի ներքին խնդիրները:

«Մենք  այս իրավիճակից մեկ լուծում ենք գտել, այն է՝  ձևավորվելու է բուհի նոր խորհուրդ, որը մեր վերահսկողությամբ ու օրենքի տառին համապատասխան՝ կանցկացնի ռեկտորի նոր ընտրություններ»,- ընդգծեց նախարարն՝ ավելացնելով, որ ռեկտոր Սահակ Մինասյանը շատ լուրջ քայլի է գնացել՝ իր տեղը զիջելով ռեկտորի տեղակալ Երվանդ Սերոբյանին, որ ժամանակավոր պաշտոնակատար կլինի:

«Սա փոխզիջումային և ողջունելի տարբերակ է, որպեսզի բուհում վերականգնվի ակադեմիական մթնոլորտը»,- ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՇՊՀ խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը։

Մեկնաբանություն