Անարխիա, քաոս, այլակարծության մերժում. վտանգավոր զարգացումներ Հայաստանի համար

Դիտումների քանակը՝ 0

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն այս պահին Հայաստանի համար երեք վտանգավոր զարգացում է տեսնում:

Առաջին վտանգն, ըստ նրա, անարխիան է, քաոսը, որը, կարծեք թե, կիսում են նաև գործող իշխանությունները:

«Երկրորդը` քաղաքական այլախոհությունը սահմանափակելու կամ ճնշելու վտանգն է: Այսօր տեսնում եմ անհանդուրժողականություն այն կարծիքների նկատմամբ, որոնք չեն համընկնում քաղաքական մեյնսթրիմի, գործող իշխանությունների կարծիքի հետ: Եվ երրորդ վտանգը, որ տեսնում եմ, դա պոպուլիզմի այն վտանգավոր աստիճանն է, որը կարող է պարզապես էրոզիայի ենթարկել պետական մարմինների գործունեությունը», – ասաց Արմեն Աշոտյանը:

Մեկնաբանություն