Սելինա Դողանի անունը Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության նախընտրական ցուցակում չկա, Մեջլիսում տեղի համար կպայքարի Կարո Փայլանը

Դիտումների քանակը՝ 0


Հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունների նախընտրական ցուցակները վերջնական տեսք են ստանում: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը հայտնվել է մամուլում, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը։
Ժողովրդահանրապետական կուսակցության նախընտրական ցուցակներում հայ պատգամավոր Սելինա Դողանի անունը, ի թիվս այլ կին թեկնածուների, չկա: Դողանը խորհրդարանում Ժողովրդահանրապետական կուսակցությունը ներկայացնող միակ հայ պատգամավորն է:
Ի դեպ, հրապարակվել է նաև քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակը։ Հայ պատգամավոր Կարո Փայլանի անունն առկա է ցուցակում, նա այս անգամ Դիարբեքիրից պատգամավորի թեկնածու է։

Սկզբնաղբյուրը՝ այստեղ

Մեկնաբանություն