Քիմ Քարդաշյանը՝ MTV Movie Awards մրցանակաբաշխության կարմիր գորգին (լուսանկարներ)

Դիտումների քանակը՝ 0


Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում մասնակցել է MTV Movie Awards մրցանակաբաշխությանը:Ինչպես նշում է Daily Mail-ը, 37-ամյա գեղեցկուհին կարմիր գորգին է հայտնվել աֆրոամերիկյան ոճի հյուսիկներով, ինչպես նաև սեքսուալ մարմինն ընդգծող Versace տոպով ու կիսաշրջազգեստով:Կարմիր գորգին Քարդաշյանին ուղեկցել է մայրը՝ Քրիս Ջեները, որը ոչ պակաս գեղեցիկ տեսք է ունեցել:Հայտնի է, որ միջոցառմանը ներկա են եղել ամերիկյան հեռուստատեսության երիտասարդ աստղերը: Մրցանակաբաշխության ժամանակ հաղթած աստղերի անունները դեռևս չեն հրապաակվել. դա հայտնի կդառնա միայն հունիսի 18-ին՝ միջոցառման հեռարձակման ժամանակ:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ

Մեկնաբանություն