Չիլիում արգելել են պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը

Դիտումների քանակը՝ 0


Չիլիի Նախագահ Սեբաստյան Պինյերան հայտարարել է, որ երկրում ընդունվել է պոլիէթիլենային փաթեթների ու տոպրակների օգտագործումն արգելող օրենք: Ընդ որում՝ Չիլին առաջինն է Լատինական Ամերիկայի երկրներից, որտեղ նման արգելք է ընդունվել, գրում է iz.ru-ն:«Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել ուրախալի լուրով: Այսօր մենք ընդունել ենք այդ օրենքը և անկասկած սա հսկայական քայլ է Չիլին մաքրելու ուղղությամբ»,- հայտարարել է նախագահը մայրաքաղաք Սանտյագոյում տեղի ունեցած արարողության ժամանակ, որից հետո ներկաներին բաժանվել են գործվածքից պայուսակներ:Այժմ խոշոր ձեռնարկատերերը պետք է հրաժարվեն պոլիէթիլենային փաթեթներից վեց ամսվա ընթացքում, իսկ փոքր բիզնեսի ներկայացուցիչներ՝ երկու տարվա: Նշվում է, որ 2018 թվականին օգոստոսից Չիլիում պոլիէթիլենը թույլատրվում է օգտագործել միայն հիգիենայի և մթերքի թարմության պահպանման նպատակով:Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ նման օրենք է ընդունվել նաև Քենիայում, որտեղ, նոր օրենքի համաձայն, պոլիէթիլենային տոպրակներ պատրաստելու, գնելու և օգտագործելու համար այժմ սպառնում է մինչև 38 հազար դոլար տուգանք կամ մինչև 4 տարի ժամկետով ազատազրկում:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ

Մեկնաբանություն