ՃՏՊ Երևանի Թամանցիների փողոցում. կան տուժածներ

Դիտումների քանակը՝ 0

  1. Հոկտեմբերի 10-ին, ժամը 21:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի մետրոյի Գործարանային կայարանից դեպի «Երևան ՋԷԿ» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգությունը:Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ Թամանցիների փողոցի թիվ 83 շենքի մոտակայքում բախվել են «BMW 525» (վարորդը՝ Ա. Բ., ծնված 1981 թ.) և «BMW 745» մակնիշների (վարորդը՝ Բ. Խ., ծնված 1989 թ.) ավտոմեքենաները:Փրկարարներն Ա. Բ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածներ Ա. Բ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ Բ. Խ.-ն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ

Մեկնաբանություն