Կառավարությունը կպարգևատրի լավագույն ուսուցչին, դաստիարակին ու տնօրենին

Դիտումների քանակը՝ 0


Կառավարությունը կպարգևատրի  «Լավագույն դաստիարակ», «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին, որի համար պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվից Վարչապետի աշխատակազմին կհատկացվի 11,000.0 հազ. դրամ, որից,
10,400.0 հազ.դրամը «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին տրամադրելու նպատակով՝ յուրաքանչյուրին 5,200.0 հազ. դրամ, 600.0 հազ. դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «վարչական սարքավորումներ» հոդվածով՝ համակարգիչ ձեռք բերելու և «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողին տրամադրելու նպատակով:
Նշենք, որ այս որոշման նախագիծը Կառավարության հոկտեմբերի 18-ի նիստի  չզեկուցվող հարցերից էր։

Սկզբնաղբյուրը՝ այստեղ

Մեկնաբանություն