Ղարաբաղյան հակամարտության գործընթացի շուրջ ակտիվացում է նկատվում. «Ժողովուրդ»

Դիտումների քանակը՝ 0


«Ժողովուրդ» թերթը գրում է.
Վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության գործընթացի շուրջ ակտիվացում է նկատվում: Օրեր առաջ «գրավյալ տարածքներ» ձեւակերպմամբ մեր կողմից ազատագրված տարածքների վերադարձի մասին հայտարարություն հնչեց ՀՀ-ում իր դեսպանի առաքելությունն ավարտող Ռիչադ Միլսի կողմից, որը ոչ միանշանակ ընդունվեց: Իսկ մյուս կողմից էլ, կարծես թե, ակտիվացում է նկատվում եվրոպական կողմից:
Մասնավորապես, մի քանի օր շարունակ Արցախում է եղել եւ անգամ Բակո Սահակյանին հանդիպել Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինս նշեց, թե Արցախ էր այցելել եւս մեկ անգամ մեսսիջ հղելու, որ արցախցիները պետք է ամեն ինչ որոշեն: Նրա խոսքով` պետք է ճանաչվի Արցախի անկախությունը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ

Մեկնաբանություն