ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր որոշում. որքանով Հայաստանում կբարձրանա կենսաթոշակը

Դիտումների քանակը՝ 0


Հաջորդ տարվա հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 26 հազար 500 դրամ` 25 հազար 500 դրամի փոխարեն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 18 հազար դրամ է դառնալու` 16 հազար դրամի փոխարեն:
Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար 800 դրամից կդառնա 950 դրամ, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` 1500-ից 1600 դրամ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը առաջին խմբի հաշմանդամի համար36000 դրամից կդառնա 40000 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար` 26 հազար դրամից 30000 դրամ, իսկ երրորդ խմբի հաշմանդամի համար` 25 հազար 500 դրամից 27000 դրամ:
Ի դեպ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը եւս կբարձրանա. Այս դեպքում 25 հազար 500 դրամից այն կդառնա 27 հազար դրամ: Իսկ երկուծնողին կորցրած, 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում 80 հազար դրամից կբարձրանա 90000 դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բարձրանալու է նաեւ ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 26 հազար 500 դրամ (25500 դրամի փոխարեն), իսկ երկուծնողին կորցրած, 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում` 90 հազար դրամ (80000 դրամի փոխարեն): Պարզվում է, որ 2020 թվականին աշխատանքային կենսաթոշակների համար կպահանջվի 247 մլն 527 հազար 556 հազար դրամ,իսկ աշխատանքային կենսաթոշակների համար նախատեսվել է 246 մլն 472 հազար դրամ:
Բացի այս, նկատենք, որ այս տարվա հունվար- սեպտեմբերին կենսաթոշակառուների թվաքանակն աճել է ավելի քան 3200-ով:Իսկ, ահա, 2020 թվականին զինվորական կենսաթոշակների համար կպահանջվի ավելի քան 30 մլն 533 հազար դրամ, աշխատանքային կենսաթոշակների համար` 30 մլն 133 հազար դրամ:
Նաեւ հաջորդ տարի ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների համար կպահանջվի 22 մլն 558 հազար դրամ, աշխատանքային կենսաթոշակների համար նախատեսվել է 20,6 մլն դրամ: Ի դեպ, ըստՍոցապ նախարարության` անհրաժեշտ միջոցների աճը պայմանավորված է ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստառուների թվաքանակի աճով: Պարզվում է` այս տարվա 9 ամիսներին աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակն աճել է ավելի քան 4400-ով:
Սյունէ Համբարձումյան

Սկզբնաղբյուրը՝ այստեղ

Մեկնաբանություն